|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում կան խորհրդականներ, որոնք անմիջական կապի մեջ են Ջորջ Սորոսի հետ. հայտնում է Sozcu-ն։
«Բեշթեփեում քանի՞ խորհրդականներ նախկինում մտերիմ հարաբերություններ են ունեցել Սորոսի հետ: Թող ընդլայնեն հետաքննությունը, քանի որ կան խորհրդականներ, որոնք անմիջական առնչություն ունեն Սորոսի հետ և աշխատել են նրա հետ»,- ասել է Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի ընդդիմությունը մեղադրել էր նաև Էրդողանին ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ ժամանակին սերտ կապեր ունենալու մեջ: