|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Արմեն Հարությունյանը։
Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կալանավորվել է սեպտեմբերի 30-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։ Կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել: Պաշտպանները վիճարկել են թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայությունը։
Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել: