|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ակտիվության ցուցանիշը՝ ժամը 11։00-ի դրությամբ։
Ըստ այդմ, ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 6.13 տոկոս։
Ընտրողներն առավել ակտիվ են Սյունիքի մարզի Տաթև, Մեղրի համայնքներում։ Այստեղ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 14 տոկոսից ավելին։
Սյունիքի Տեղ համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 11.26 տոկոսը։ Մնացած մյուս համայնքներում գրանցվել է 10 տոկոսից ցածր մասնակցություն։
Շիրակի մարզկենտրոն Գյումրիում ընտրողներն առավել պասիվ են, այստեղ գրանցվել է 3.92 տոկոս մասնակցություն։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ինը համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ: