|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սեպտեմբերի 22-ին դիմել էի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ նպատակ ունեմ այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրադրությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Սեպտեմբերի 22-ին դիմել էի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ նպատակ ունեմ այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրադրությանը։
ԳՇ պետը օրենքի խախտումով չի արձագանքել գրությանս։
ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս։ Խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել»,- գրել է նա։