|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Կրասնոդարի» երկրպագուները որոշել են սեպտեմբեր ամսվա թիմի լավագույն խաղացողին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը քվեարկության արդյունքում հաղթել է՝ հավաքելով ձայների 40,75%-ը: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
«Կրասնոդարի» 21-ամյա սանը ՌՊԼ-ի սեպտեմբեր ամսվա 3 հանդիպումներում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Քվեարկության ընթացքում Սպերցյանը շրջանցել է Ռեմի Կաբելային (20,09%) և Մատվեյ Սաֆոնովին (15,14%):
.png)