|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա է իրականացնում կառավարության շենքի առջեւ՝ հերթական անգամ ի ցույց դնելով Նիկոլ Փաշինյանի խոսքի, գործի եւ իրականության անհամապատասխանությունը։
Մինչ ակցիայի մեկնարկը՝ ոստիկանության աշխատակիցները կառավարության առջեւ հավաքված քաղաքացիներին հորդորեցին բարձր չխոսել, չգոռալ, վիրավորական արտահայտություններ չհնչեցնել:
Զարմանալի կլիներ, եթե ոստիկանության աշխատակիցները բավարարվեին միայն հորդորներով: Երբ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը բարձրախոսով հիշեցնում էր Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ հոկտեմբերի 4-ին Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած ապազգային եւ անպատասխանատու հերթական հայտարարության մասին, ոստիկանությունը նրան ուժի գործադրմամբ բերման ենթարկեց:

Փաստորեն, հայկական պատմական բերդաքաղաքը դավաճանաբար թշնամուն հանձնելուց հետո արգելված է անգամ այդ մասին հիշատակելը:
Մանրամասները դիտեք տեսանյութում։