|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գերմանիայի դաշնային ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական նախնական արդյունքների համաձայն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) հաղթել է Բունդեսթագի ընտրություններում՝ ստանալով ձայների 25,7%-ը:
Գործող կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության և Քրիստոնեա–սոցիալակական կուսակցության՝ CDU/CSU դաշինքը ստացել է ձայների 24.1% -ը: Կանաչները հավաքել են ձայների 14,8%-ը, Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP)՝ 11,5%, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար»՝ 10,3%: Ձախերը հավաքել են ձայների 4,9% -ը՝ չհաղթահարելով 5%-ի շեմը:
Կիրակի Գերմանիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Անգելա Մերկելը չի մասնակցել այս ընտրություններին և կթողնի կանցլերի պաշտոնը 16 տարվա իշխանությունից հետո: