|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հերքել է լուրերը, թե նախարարության չպատվաստված աշխատակիցները հավելավճարներից զրկվելու են։
«Նման բան չկա, պարգևավճարները բոլորը սահմանված կարգով ստանալու են։ Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Թե հոկտեմբերի 1-ից հետո ինչ է լինելու չպատվաստված աշխատակիցների հետ՝ նախարարը չասաց։
«Հոկտեմբերին կխոսենք այդ թեմայով»,- ասաց նախարարը։