|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով բակում կայանած երկու ավտոմեքենա․ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։