|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պակիստանի հարավում ռումբի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի, վիրավորվել է 19 մարդ, հաղորդում է Geo News հեռուստաալիքը:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել սահմանապահների դիրքի հարեւանությամբ, բոլոր զոհերը սահմանապահ ծառայության աշխատակիցներ են, որոնց շրջանում կա երկու քաղաքացիական անձ:
Մահապարտ ահաբեկիչը մոտոցիկլետով մխրճվել է ոստիկանության մեքենայի մեջ սահմանապահների դիրքի հարեւանությամբ:
Պակիստանի վարչատեպ Իմրան Խանը թվիթերյան էջում դատապարտել է «Տեխրիք-ի-Թալիբան» պակիստանյան շարժումն ու ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: