|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։
Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ռուի Տավարեշը և Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան է Ժոաո Պինեյրոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացրել էին, որ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին:
Խաղը կկայանա վաղը՝ սեպտեմբերի երկուսին, Սկոպյե, Տոդոր Պրոեսկի մարզադաշտում: