|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ-ն կոչ է անում Ադրբեջանին` ազատ արձակել բոլոր ռազմագերիներին` առանց որևէ պայմանի. ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի` Մոսկվա այցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսվում է ռազմագերիների մասին, որոնք այն ժամանակ առկա էին: Այժմ Ադրբեջանը գերիներ է պահում այնտեղ՝ վերցված նոյեմբերի 9-ից հետո, երբ հայտարարությունն ուժի մեջ էր, և համաձայնություն էր ձեռք բերվել դադարեցնել ցանկացած թշնամական գործողություն: Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահը նախագահ Ալիևի հետ շփումներում և այլ շփումներում կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ գերիներին` առանց որևէ նախապայմանի», – նշել է ՌԴ նախարարը։