|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մեր երկիրը կապիտուլյացիայի ենթարկված երկիր է, որը հիմա կանգնած է ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ, սա է ճշմարտությունը և սա միշտ հնչելու է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով իր ելույթին:
Հիշեցնենք, որ պատգամավորը իր ելույթում օգտագործեց «Նիկոլ կապիտուլյանտ» արտահայտությունը, ինչի պատճառով նրան ձայնից զրկեցին: Պատգամավորի խոսքով՝ իշխող ուժը չի որոշելու, թե իրենք ինչ բառերով ելույթ ունենան: