|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմակայանը հուլիսի վերջին կստանա 17 արդիականացված ՀՄՄ-2M հետևակի մարտական մեքենաներ: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Լապինը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այս տարվա հուլիսի վերջին 201-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումները կստանան 17 ժամանակակից հետևակային մարտական մեքենաներ, ինչը էապես կբարձրացնի նրանց մարտական կարողությունները ցանկացած իրավիճակում առաքելություն իրականացնելիս»,- ասել է նա:
Շրջանի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ մարտական մեքենաները նախատեսված են մոտոհրաձգային ստորաբաժանումների հնացած մեքենաները փոխարինելու համար: