|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 13-ին, ժամը 19:23-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին։ Այրվել է Շենավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկը (ոչ բնակելի, մոտ 200 քմ):
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տներ: