|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրայով թռչող անօդաչու թռչող սարքեր են խոցել: Այս մասին «Անադոլու» գործակալությանը տեղեկացրել է Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը:
Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը տեղակայված է Կանաչ գոտում, որտեղ գտնվում են նաև վարչական շենքեր և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ:
Նախորդ օրը հրթիռակոծման էր ենթարկվել Իրաքի Անբար նահանգում գտնվող «Այն ալ Ասադ» ամերիկյան ռազմակայանը:
Գործակալությունը ենթադրում է, որ «իրանամետ շիա ապստամբ ուժերն են հարձակումներ իրականացրել ամերիկյան թիրախների վրա»: