|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիան դուրս եկավ Ընտանեկան բռնության դեմ կոնվենցիայից (Ստամբուլյան), իսկ թուրք կանայք պատասխանեցին դրան՝ դուրս գալով Ստամբուլի փողոցներ:
Ցուցարարները կարգախոսներով, ըստ որոնց` ոչ ոք չի պաշտպանում իրենց, լայնամասշտաբ երթ են անցկացրել, և ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել: Կանայք բախվել են են ուժայինների հետ: Ինչ-որ պահի նույնիսկ բարիկադներ են հայտնվել, բայց քաշքշուկից հետո դրանք հանվել են:
Իշխանությունները դուրս են եկել Կոնվենցիայից՝ համարելով, որ տեղական օրենքները բավարար են ընտանեկան իրավունքները պահպանելու համար, բայց բողոքողները անհանգստացած են կանանց նկատմամբ հանցագործությունների առաջիկա աճից: Հատկանշական է, որ Կոնվենցիան Ստամբուլում ընդունվել էր տասը տարի առաջ: