|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Հայաստան» դաշինքը ՍԴ դիմում է մուտքագրել՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով․ լրագրողներին ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Մենք վիճարկել ենք ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և առկա փաստական հանգամանքները։ ՍԴ-ն նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական խախտումների իմաստով, թե՛ որակական իմաստով»,- ասաց Վարդևանյանը։
Նա նշեց՝ 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ դիմում են ներկայացրել՝ կից փաստաթղթերով և դրանց վերաբերյալ հիմնավորումներով։