|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
2021թ. հունիսի 26-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի 33-ամյա բնակիչը իր տան հյուրասենյակում՝ զարմիկին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, պայթեցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերած պայթուցիկ սարքը՝ ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ տղամարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով նույնպես մահացել է:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: