|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ուրբաթ ԱՄՆ-ի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերից հարված են հասցրել Աֆղանստանի հյուսիսում` թալիբների դիրքերին: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով Պենտագոնի խոսնակին:
Նրա խոսքով՝ հարձակման արդյունքում մի շարք զինյալներ վերացվել են Բաղլան և Կունդուզ նահանգներում, սակայն նրանց թիվը չի նշվում:
Ըստ հեռուստաալիքի` գործողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Աֆղանստանի նախագահներ Ջո Բայդենի և Աշրաֆ Գանիի նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն սկսել է իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Այդ ֆոնին` «Թալիբան» ահաբեկչական շարժումը ռազմական գործողություններ է վերսկսել։