|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հիլզ սպորտային համալիրում տեղի է ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում նահատակված հերոս, Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագ-մարզիկ Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա 1-ին հուշամրցաշարը:
Հենրիկ Հակոբյանը Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի հավաքականի մարզիկներից էր, ով Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմի ընթացքում, հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում զոհվեց քաջի մահով։
Այս տարի հուշամրցաշարն ունեցել է յուրահատուկ ուղերձ՝ միշտ վառ պահել հայրենիքի և հայրենական սպորտի նվիրյալների հիշատակը՝ հանձինս Հենրիկ Հակոբյանի։
Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի և «Դու Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքված հուշագրի համաձայն՝ յուրաքանչյուր տարի, հունիսի 17-ին, «Դու Հայաստանին» կազմակերպությունը կաջակցի Հենրիկ Հակոբյանի անվան հուշամրցաշարի անցկացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում: