|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով: Դատարանից չկա ոչ մի տեղեկություն, այն դեպքում երբ մեր բողոքը քննվում ու լուծվում է ԱՆՀԱՊԱՂ: Դադարեցրեք այս խայտառակությունը: Րոպե շուտ պետք է ապօրինի ձերբակալումը վերացվի»,- գրել է նա:
Նշենք, որ Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքը քննվել է ժամը 17։00-ին, դատավորը որոշման հրապարակման ժամ էր սահմանել 20։00-ն, սակայն անհայտ պատճառով որոշումնը հետաձգվում է արդեն մի քանի ժամ։