|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 58 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Կայքը հայտնում է, որ «Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է մոտ 25 տոննա ցորեն, և այն թափվել է ճանապարհին, մոտ 200 մետր երկարությամբ հատվածը ծածկվել է ցորենով։
Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։