|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Իմ նախագահության տարիներին սահմանադրական բարեփոխումները հիմնականում ենթադրում էին նախագահի լիազորությունների վերաբաշխում։ Այս վերջին փոփոխություններով փորձել են բալանսավորել կառավարության և խորհրդարանի լիազորությունները։ Հիմա երկիրն անցել է կառավարման խորհրդարանական մոդելի։ Սակայն Հայաստանի ոչ մի նախագահ այնքան լիազորություն չի ունեցել, որքան այս վարչապետը։ Սա նորմալ երևույթ չէ, մի քիչ դժվար է լինելու հետ անցնել կիսանախագահականին։ Համարում եմ, որ խորհրդարանական մոդելում ևս կարելի է նման բալանսի հասնել։ Միշտ չէ, որ մոդելն է վատ, շատ անգամ մոդելի կիրառումն է բերում վատ հետևանքների։ Ինչո՞ւ է դժվար լինելու․ կուսակցությունները դիտում են խորհրդարանական համակարգը որպես կուսակցական համակարգի զարգացման նախապայման, թեկուզ մասնագետներն ասում են, որ խորհրդարանական կառավարման մոդելի արդյունավետ լինելու համար պետք է զարգացած կուսակցական համակարգ լինի»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպման ժամանակ: