|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին ու Արցախում տիրող իրավիճակին:
Լավրովի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության և ռազմավարական գործընկերության ոգով: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է թևութիկունք լինել եղբայրական հայ ժողովրդին, և դրա մասին վկայում են Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ հասնել ԼՂ-ում ռազմական առճակատման ավարտին 2020-ի աշնանը և սկսել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացը:
ՌԴ նախարարը նշել է, որ Ռուսաստանը քննարկում է կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութի հետագա մատակարարումները Հայաստան:
Լավրովը նաև շեշտել է, որ կողմերը զարգացնում են կապերը առևտրի և տնտեսության ոլորտում, ինչին նպաստում են ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հերթական հանդիպումները: