|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանի հրավերով Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ժամանել է Ադրբեջան։ Տարեսկզբից Բաքուն և Մինսկը ակտիվացնում են ռազմատեխնիկական կապերը:
«Ըստ ամենայնի` երկու մայրաքաղաքներում լսել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը զինանոցը լրացնելու անհրաժեշտության մասին՝ այն սահմաններում, որոնք եղել են մինչև պատերազմը»,- հայտնում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը։
Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է գրեթե 20 տարի: Տարիների ընթացքում, ըստ բաց աղբյուրների, Ադրբեջանը Բելառուսից գնել է Տ-72 տանկեր, Դ-30 հաուբիցներ, 2Ս7 «Պիոն» հրետանային հենարաններ, БТР-70 զրահափոխադրիչներ, Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և այլն: