|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 596-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4256 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մայիսի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1045 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5301-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 475 է, ընդհանուր առողջացածներինը՝ 205 675, փաստացի բուժվողներինը՝ 8620 (մեկ օրում նվազել է 243-ով): Մեկ օրում արվել է -2678 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 019 359 թեստ: