|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եվրամիությունը նախատեսում է չորեքշաբթի կանոնների նախագիծ ներկայացնել, որոնք տարածվելու են Եվրոպայում գործող պետության կողմից սուբսիդավորվող օտարերկրյա ընկերությունների վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:
Նրա խոսքով՝ նոր միջոցառումները կարող են թույլ տալ կարգավորողներին վերահսկել չինական խոշոր ընկերությունների գործունեությունը: Եթե ԵՄ 27 կառավարությունները եւ Եվրախորհրդարանն այն հաստատեն, համայնքի հակամենաշնորհային մարմինները լիազորված կլինեն կանխել օտարերկրյա ընկերությունների կողմից պետական սուբսիդավորման ենթակա գործարքները:
Եթե նոր պահանջները չբավարարվեն, ընկերությունները կարող են լուրջ տուգանքների ենթարկվել, նշում է պարբերականը:
Եվրոպական պաշտոնյաներն ակնկալում են, այս կարգավորումը պետք է խթանի արդար մրցակցությունը: