|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նշել է, որ կարևոր է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ կարևոր է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու համար`ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- նշել է նախարարությունը:
Բլինքենը և Ալիևը քննարկել են երկկողմ գործընկերության հարցեր, ինչպես նաև մի շարք այլ թեմաներ: