|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Բանաձևի քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի:
«Խորհրդարանը կտրուկ և կոշտ դատապարտում է Ջո Բայդենի` ապրիլի 24-ին արված հայտարարությունները, որոնք պարունակում են հայկական լոբբիի հաղորդագրությունները: Մենք մերժում ենք այդ անհիմն հայտարարությունները: Դրանք ոչ մի ուժ չունեն մեզ համար»,- հայտարարության տեքստը մեջբերում է CNN Turk հեռուստաալիքը:
Խորհրդարանը նաև կոչ է արել ԱՄՆ առաջնորդին՝ «շտկել այս սխալը, որը խորապես վիրավորել է թուրք ազգին»: Բայդենի խոսքերը, ըստ թուրք խորհրդարանականների, «անխուսափելիորեն կվնասեն երկկողմ հարաբերություններին»: