|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Թուրքական աստղեր» (Türk yıldız) ռազմական պիլոտաժային էսկադրիլիայի կործանիչը չորեքշաբթի վթարի է ենթարկվել Թուրքիայի կենտրոնում գտնվող Քոնիա քաղաքի մոտակայքում. հայտնում է Sabah-ը:
Հրապարակման համաձայն՝ մարտական մեքենան վթարի է ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակ: Սկզբում թերթը գրում էր, որ կործանվել է F-16, բայց հետո Sabah հայտնել է, որ վթարվել է Northrop F-5 կործանիչը:
Նշվում է, որ կործանիչի օդաչուն մահացել է, թեև մարմինը դեռևս չի հայտնաբերվել։