|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ղրղզստանում հանդիպել է իր ղրղզ գործընկեր Ռուսլան Կազակբաևի հետ. հայտնում է IRNA-ն:
Զարիֆն ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են անբավարար մակարդակի վրա: Նա շեշտել է, որ համագործակցությունը պետք է ընդլայնվի, հատկապես՝ մեքենաշինության, ճանապարհաշինության, ամբարտակների կառուցման, էլեկտրակայանների, բեռնափոխադրումների և տարանցման ոլորտներում:
Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ Թեհրանը շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ լիարժեք համագործակցությամբ: