|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․
««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին ս.թ. մարտի 15-ին Արցախում ինտերնետի խնդիրներով պայմանավորված տեխնիկական պատճառներով չեմ կարողացել լիարժեք մասնակցել Հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին և արտահայտել իմ տեսակետը օրակարգի թիվ մեկ հարցի վերաբերյալ:
Սույնով ուզում եմ հաստատել, որ հաշվի առնելով Հիմնադրամի հաշվետվության շուրջ ստեղծված բարդությունները և ելնելով կառույցի հեղինակությունը անհարկի շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, միանում եմ պրն. Ռ. Քոչարյանի այն տեսակետին, որ խնդրո առարկա 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես ՀՀ կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով, և որ «Հայաստան» հիմնադրամն, իր հերթին, պետք է հիշյալ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա»: