|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում վայրէջք են կատարել Քաթարի ռազմաօդային ուժերի 5 տրանսպորտային ինքնաթիռներ. հայտնում է ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը։
Քաթարը «էրդողանական» Թուրքիայի դաշնակիցն ու «քսակն» է: «Կարծես, նրանք ինչ-որ լուրջ բան են տեղափոխում և հնարավորինս արագ ձևով»,– նշել է Կոտենոկը։
Հիշեցնենք, որ Թուրքիան Քաթարում ունի ռազմաբազա, Քաթարն էլ աջակցում է Թուրքիային Լիբիայում։ Թեև Թուրքիայում և Ռուսաստանում խոսում են ռուս–թուրքական լավ հարաբերությունների մասին, նշենք, որ երկու երկրները առճակատման մեջ են Լիբիայում, Սիրիայում, Արցախում (թեև ոչ ուղղակիորեն), ինչպես նաև Դոնբասում։