|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վլադիկավկազում ուժեղ պայթյուն է որոտացել. РИА Новости-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները:
«Գագկաև փողոցում գտնվող սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել»,- նշել է գործակալության աղբյուրը:
Մեկ հարկանի խանութի շենքն ամբողջությամբ ավերվել է, հրդեհ չի եղել: Սենյակում պահակ կար, նրան հաջողվել է փրկվել: Պահակի խոսքով՝ ուրիշ ոչ ոք այնտեղ չի եղել:
Դեպքի նախնական պատճառը գազաօդային խառնուրդի արտահոսքն է եղել. նկուղում պահվում էին թթվածնի բալոններ: