|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է կատարել Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում:
Երեք քաղաքներում տեսչական դիտարկումներն իրականացվել են դեղատներում, գեղեցկության սրահներում, գրասենյակային տարածքներում, մանրամեծածախ առևտրի կետերում։
Ստուգվել է ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների, գրանցամատյանների լրացման գործընթացն ու իրազեկման թերթիկների առկայությունը։
Ընդհանուր պատկերը, ըստ տեսչական մարմնի՝ եղել է բարվոք, հանձնարարականներ չեն տրվել։