|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի պետական համալսարանի հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունից։
«Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված եւ համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման` ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն. այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչեւ սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը /երկու կողմից/ ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու:
ԱրՊՀ ուսանողների անձնագրերի պատճենները առկա են իրենց անձնական գործերում, որոնք գտնվում են համալսարանում եւ անհրաժեշտություն չկա նորից ներկայացնելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։