|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լեռնային Ղարաբաղում տների եւ սոցիալական օբյեկտների վերականգնման համար շինարարական նյութերով մարդասիրական օգնությունը, որը երեքշաբթի օրը տեղ է հասցրել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկրորդ շարասյունը, կուղարկվի Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Որպես մարդասիրական օգնություն` 300 տոննա բեռն առաքվել է 30 ծանր բեռնատարներով: Բեռը բաժանված է երկու մասի՝ մի մասը ուղղվել է դեպի Շուշի, մյուսը՝ Ստեփանակերտ»,- հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 21-ին ԱԻՆ առաջին շարասյունը հինգ մեքենայով 45 տոննա շինանյութ է հասցրել Ստեփանակերտ: Ընդհանուր առմամբ, ներգրավված է եղել 35 միավոր տեխնիկա եւ անձնակազմի մոտ 40 անդամ: