|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Ելիսեյան պալատից տեղեկացրել են, որ զրույցի ժամանակ ֆրանսիացի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավիճակի երկարաժամկետ ու հակամարտության գոտու բոլոր կողմերի համար արդարացի կարգավորմանը։
Այս առնչությամբ նախագահական աշխատակազմի հայտարարությունում ասվում է. «Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցմամբ, հիշեցրել Հայաստանի ու նրա ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաև հայտարարել իր պատրաստակամությունը գտնելու Լեռնային Ղարաբաղում բոլոր կողմերի համար արդարացի, երկարաժամկետ ու ընդունելի քաղաքական լուծում»: