|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ազգային ժողովի շենքի դիմաց ծխացող նռնակ կիրառած անձը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս պահին միջոցառումներ են իրականացվում սույն անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ ուղիղ եթերում ոստիկանության ներկայացուցիչը բազմիցս նշեց, որ սադրանքի հեղինակը քաղաքացիական անձ էր, և ոստիկանությունը չէր կարող նման անհեթեթ գործողություն իրականացնել, որոշ լրատվամիջոցների կողմից եղածը համառորեն մեկնաբանվում է որպես ոստիկանության կողմից իրականացրած սադրանք, ինչը, կրկնում եմ, իրականության հետ որևէ աղերս չունի»,- գրել է Աղաջանյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև հավելել է, որ սադրիչի ինքնությունը պարզելուն պես հանրությանը հավելյալ կտեղեկացնեն։