|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է արել զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ. հայտնում է Ekathimerini-ն։
«Թուրքիան հանցագործություններ է կատարում Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում, Կիպրոսի շրջակայքում»,- ասել է նա՝ անդրադառնալով սիրիացի ջիհադիստների՝ Անկարայից Լիբիա և Կովկաս տեղափոխվելուն:
«Թուրքիան հրաժարվում է նստել բանակցությունների սեղանի շուրջը և լուծել մեր վեճերը ծովային գոտիների վերաբերյալ՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Դենդիասը: