|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը դեռ շարունակվում է. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ նախնական տվյալների՝ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը հավակնում է ընտրիչների 264 ձայնի, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայնի, մինչդեռ հաղթանակ տանելու համար թեկնածուի օգտին պետք է քվեարկի 270 ընտրիչ։
Երկու թեկնածուն էլ հաղթել են այն նահանգներում, որոնք ավանդաբար քվեարկում են դեմոկրատների կամ հանրապետականների օգտին։ Ընտրությունների արդյունքները կորոշվի տատանվող նահանգներում։
Նշվում է՝ Դոնալդ Թրամփն արդեն հաղթել է Օհայո, Տեխաս և Ֆլորիդա նահանգներում։ Այժմ վճռորոշ նշանակություն ունեն Արիզոնա, Ջորջիա և Փենսիլվանիա նահանգների տվյալները։
Մի շարք նահանգներում առայժմ չեն հաշվարկվել փոստով ուղարկված քվեաթերթիկները։