|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Կոմպրոմիս» կուսակցության պատգամավորներ Նատալի Տոռես Գարսիան և Մոնիկա Ալվարո Սերեսոն Վալենսիայի ինքնավար համայնքի խորհրդարանին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև՝ նշելով, որ Արցախում բռնության ներկայիս աճն ապացուցում է, որ հարևան ազգերը պետք է գոյակցեն փոխադարձ հարգանքի և ճանաչման պայմաններում:
«Գերմանիան պաշտոնապես ճանաչել է հրեաների հոլոքոստը, մինչդեռ Թուրքիան մինչ օրս շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը և շարունակում է տարածել իր ժխտողական քաղաքականությունն ամբողջ աշխարհով մեկ»,-նշվում է բանաձևում: