|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆուտբոլի Հայաստանի և Էստոնիայի ազգային հավաքականների միջև Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի խաղը կսպասարկի Պորտուգալիան ներկայացնող մրցավարական անձնակազմ:
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Լուիս Գոդինյոն, որին եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան ու Հուգո Ռիբեյրոն: Չորրորդ պաշտոնյան է Անդրե Նարցիսոն, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում Հայաստանի հավաքականն էստոնացիներին Երևանում հաղթել էր 2:0 հաշվով:
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1: