|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 30-ին՝ ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվող և դիմադրություն ցույց տվող յուրաքանչյուր անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ: