|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սաուդյան Արաբիան Իրաքից իր զորքերի մի մասը տեղափոխել է Սիրիայի Ալ-Հասաքե նահանգի Շադդադի բազա. հայտնում է սիրիական «Ալ-Վաթան» թերթը:
Ըստ սիրիական լրատվամիջոցների՝ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը հանրապետության տարածք են ժամանել ԱՄՆ զինված ուժերի շարասյունով, որը տարվել է Իրաքի Թաջի ռազմաբազայից:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը գտնվում են Սիրիայում՝ առանց պաշտոնական Դամասկոսի հետ համաձայնության:
Սիրիայի իշխանությունները բազմիցս անվանել են այդ ներկայությունը օկուպացիա, որի նպատակը հանրապետության նավթագազային հանքավայրերը թալանելն է: