|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 25-ին Հորդանանի մայրաքաղաքում տեղի է ունեցել գագաթնաժողով, որին մասնակցում էին տարբեր տերբեր պետությունների առաջին դեմքեր: Միջոցառման ընթացքում քննարկվել են Լիբիայում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Եմենում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը և Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազիմին համաձայնության են եկել ներլիբիական ճգնաժամի շուրջ համագործակցության և համակարգման ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ:
Եգիպտոսի առաջնորդի մամլուլի քարտուղար Բասսամ Ռադին հստակեցրել է, որ ներլիբիական հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված համագործակցության ամրապնդման մասին համաձայնագիրը կապահովի Հյուսիսային Աֆրիկայի պետության միասնությունն ու անկախությունը: Երկրների ղեկավարները շեշտել են նաև մարդկանց տառապանքները դադարեցնելու և նրանց նորմալ կյանքով ապահովելու անհրաժեշտությունը: