|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հիվանդացել է COVID-19-ով և գտնվում է ծանր վիճակում: «Եվրանյուզ»-ը հաղորդում է, որ այդ տեղեկությունը հաստատել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան: Նա նշել է, որ քաղաքական գործիչը բարձր ջերմություն ունի, բայց «պայքարում է»:
Յուլիա Տիմոշենկոն 59 տարեկան է: Անցյալ տարի կայացած նախագահական ընտրություններում քվեների ավելի քան 13%-ով նա երրորդ տեղում էր: Ուկրաինայում COVID-19 համաճարակի բռնկման սկզբից նա քննադատել է կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության միջոցները, հայտարարելով, որ պաշտոնական վիճակագրությունը ցույց չի տալիս վարակի տարածման իրական չափը և հայրենակիցներին հորդորել է թեթև չվերաբերվել համաճարակին:
Մայիսին, երբ կորոնավիրուս հայտնաբերվեց «Բատկիվշչինա»-ի պատգամավորներից մեկի՝ Օլեգ Մեյդիչի մոտ, ամբողջ խմբակցությունը, ներառյալ Տիմոշենկոն, COVID-19-ի թեստեր հանձնեցին և մեկ շաբաթով կարանտինի անցան: