|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային զինաթափման շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը համարում է ամենամեծ միջազգային խնդիրը:
«Մենք այժմ Ռուսաստանի հետ աշխատում ենք միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրի շուրջ, քանի որ Ռուսաստանը դա է ցանկանում: Նրանք դա շատ են ցանկանում։ Չեմ կարծում, որ նրանք երկար կսպասեն, և դա հրաշալի է։ Դա այսօր աշխարհում ամենամեծ խնդիրն է», - Սպիտակ տան ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
«Մենք այժմ աշխատում ենք Ռուսաստանի հետ այս ուղղությամբ», - ասել է ամերիկացի առաջնորդը:
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները օգոստոսի 16-18-ը Վիեննայում կանցկացնեն խորհրդակցությունների նոր փուլ՝ ռազմավարական կայունության վերաբերյալ: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ամերիկյան պատվիրակությունը՝ սպառազինության վերահսկման հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինսգլին: