|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 12-ին, Երևանի ժամանակով 03։29-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության տարածքային ծառայության՝ սեյսմոլոգիական ցանցի կողմից, գրանցվել է հյուսիսային լայնության 39,86° և արեւելյան երկայնության 44,16° աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիայի Իգդիր քաղաքից 12կմ հարավ-արևելք, օջախի 10կմ խորությամբ, 4,2 մագնիտուդ երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ։ Այս մասին YERKIRMEDIA.am-ին հաղորդեցին ԱԻՆ-ից։
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արարատի մարզերում 4 բալ ուժգնությամբ և Երեւան քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ։